211652_close_icon
views-count1585 դիտում article-date 10:35 09-05-2015

Առաջիկայում հայաստանյան օլիգարխներին պատկանող օբյեկտներում ստուգումներ են իրականացվելու, որոնք ավարտվելու են խոշոր տուգանքներով. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝առաջիկայում ՀՀ-ում լուրջ իրադարձություններ են սպասվում խոշոր գործարարների շուրջ: ՀՀ-ի պետական բյուջեն լցնելու միակ տարբերակը մնում է հայ գործարարներից գումարներ «պոկելու» տարբերակը: Ուստի առաջիկայում հայաստանյան օլիգարխներին պատկանող օբյեկտներում ստուգումներ են իրականացվելու, որոնք ավարտվելու են խոշոր տուգանքներով ինչպես դա եղավ Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի՝Բուռնաշի դեպքում: Հիշեցնենք, որ դեռևս մարտին ՀՀ ֆինանսների նախարարությունը ստուգեց Ա. Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառի գործունեությունը և 60 մլն դրամի չափով տուգանեց: Առաջիկայում առավել խոշոր տուգանքների կենթարկվեն ՀՀԿ-ական մի շարք գործարարներ ևս, որպեսզի ՀՀ պետական բյուջեն փող «լցվի»: Ինչպես ասում են՝ համակարգը խժռելու է իր զավակներին»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր