853 դիտում
16:09 11-05-2015
Երեւանը Եվրոպայի կրթական պատմության կարեւոր հանգրվան է. Արմեն Աշոտյան
2012թ.-ին Բուխարեստում կայացած նախարարական գագաթաժողովում Հայաստանը միաձայն ընտրվել է հաջորդ՝ 2015թ. նախարարական գագաթաժողովը հյուընկալող և քարտուղարության պարտականությունները ստանձնող երկիր: Բոլոնիայի քարտուղարության պաշտոնական ստանձնման արարողությունը տեղի է ունեցել 2012թ. հունիսի 27-30-ին, Երևանում, իսկ գործունեության պաշտոնական մեկնարկը սկսվել` 2012թ. հուլիսի 1-ին:
2015 թ. մայիսի 14-15-ին կայանալիք 9-րդ գագաթաժողովին և Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումին մասնակցելու համար հրավիրվել են ավելի քան 140 երկրներ ու կազմակերպություններ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` նշելով, որ այդ իրադարձությունը չափազանց կարեւոր է մեր երկրի համար. «Երեւանը Եվրոպայի կրթական պատմության կարեւոր հանգրվան է, եւ այստեղ` առաջիկա ֆորումին կայացվող որոշումներն ազդելու են միլիոնավոր ուսանողների վրա»:
Նշենք, որ ֆորումին կմասնակցեն Բոլոնիայի համաձայնագիրը ստորագրած մի շարք երկրների` այդ թվում` Ուկրաինայի, Մակեդոնիայի, Լատվիայի, Թուրքմենստանի ԿԳ նախարարները: Քարտուղարության ղեկավարությունը Երևանից ստանձնելու է հաջորդ հյուրընկալող երկիրը՝ Ֆրանսիան:
Բոլոնիայի գործընթացն ընդգրկում է 47 եվրոպական երկիր, 10 խորհրդատու կազմակերպություն և այլ գործընկեր կազմակերպություններ: Բոլոնիայի գործընթացի հիմնական բաղադրիչներն են` եռաստիճան կրթական համակարգ, որակավորումների շրջանակ, կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ, դիպլոմի հավելված, որակի ապահովում, փոխճանաչում, համատեղ աստիճանների հավատագրման եվրոպական մոտեցում:
Նմանատիպ նյութեր
4121 դիտում
16:24 18-06-2018
«Ժողովրդավարությունը Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության կարեւոր գործոն է». Արմեն Աշոտյան
30832 դիտում
15:13 08-09-2018
Հովիկ Աբրահամյանն ահազանգում է. «Մեղադրանք է առաջադրվել իմ նկատմամբ. «մարդաորսը» լավ հանգրվան չի ունենալու»
Այս բաժնից
757 դիտում
18:00 20-01-2025
Քննարկվել են զինված ուժերում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցեր
751 դիտում
17:27 20-01-2025
Օշականի 48-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ (տեսանյութ)