854 դիտում
16:26 12-05-2015
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2015թ.-ի ապրիլ ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների 2015թ.-ի ապրիլ ամսվա գնահատման ու վերլուծության արդյունքները:
Ներկայացնելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ապրիլ ամսվա ամփոփ ցուցանիշները` քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը նշել է, որ աղյուսակային ընդհանուր սանդղակում առաջին հորիզոնականն զբաղեցրել է Շենգավիթ, երկրորդը՝ Մալաթիա-Սեբաստիա, իսկ երրորդ տեղը՝ Ավան վարչական շրջանը: Ապրիլ ամսվա ամփոփիչ գնահատման և վերլուծության արդյունքներով վերջին՝ տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ տեղերն էլ համապատասխանաբար զբաղեցրել են Նուբարաշեն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները:
Անդրադառնալով գնահատման ցուցանիշներին, որոնք ձևավորվել են շինարարության և բարեկարգման, կրթության, մշակույթի, բնապահպանության, կոմունալ տնտեսության, սեփական եկամուտների հավաքագրման ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում իրականացված աշխատանքների արդյունքում, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ վերոնշյալ բոլոր ոլորտներում առաջադրված խնդիրները լիարժեք լուծելու և գնահատման համակարգի համաձայն համապատասխան ցուցանիշներն ապահովելու համար անհրաժեշտ է համակարգված ու ամենօրյա աշխատանք:
«Վարչական շրջանների գործառույթների գնահատման այս մոտեցումը լավագույնս արտացոլում է ձեր կողմից կատարած աշխատանքների արդյունավետությունը, համաձայն որի էլ 12 վարչական շրջանները զբաղեցնում են համապատասխան հորիզոնականներ: Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների առջև այսօր խնդիրը հստակ է դրված: Ամենօրյա հետևողական աշխատանքի արդյունքում մենք պետք է ապահովենք համաչափ զարգացում քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում: Ըստ այդմ, բոլոր վարչական շրջանները պետք է ձգտեն մշտապես գրանցել բարձր ցուցանիշներ, ինչը կատարած աշխատանքի լավագույն գնահատականն է»,- ընդգծել է քաղաքապետը:
Նմանատիպ նյութեր
1414 դիտում
19:39 14-12-2015
Ամփոփվել են վարչական շրջանների աշխատանքների 2015թ. նոյեմբեր ամսվա գնահատման և վերլուծության արդյունքները
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան