Գիտնականները դիմել են ՄԱԿ-ին բջջային հեռախոսների վնասակար ազդեցությունից մարդկանց պաշտպանելու խնդրանքով
Տարբեր երկներից մոտ 200 գիտնականներ դիմել են ՄԱԿ-ին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը` բջջային հեռախոսների և այլ սարքավորումների էլեկտրամագնիսական ճառագայթման վնասակար ազդեցությունից մարդկանց պաշտպանելու համար նորմատիվներ ընդունելու խնդրանքով:
Նրանց կարծիքով, դրանք սպանում են մեր մարմնի կենդանի բջիջները` հանգեցնելով վաղաժամ մահվան: Գիտնականները պնդում են, որ էլեկտրամագնիսական ճառագայթումը կարող է հանգեցնել նույնիսկ գլխուղեղի քաղցկեղի: