1133 դիտում
14:55 15-05-2015
ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը մայիսի 15-ին կնքել են համագործակցության հուշագիր:
Փաստաթղթի նպատակն է ապահովել և օժանդակել համագործակցությունը՝ Նախարարությունում գործող անհատական տվյալների տեղեկատվական բազաներից Հանձնաժողովին տվյալներ տրամադրելուն առչնվող հարաբերություններում։ Հուշագրի շրջանակում արդարադատության նախարարությունը Հանձնաժողովին կտրամադրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման և իրավաբանական անձանց գրանցման պետական միասնական էլեկտրոնային գրանցամատյաններից տվյալներ:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորել է նախաձեռնությունը և հաջողություն մաղթել համագործակցության այս մեկնարկին: Նախարարի խոսքով՝ բոլոր պետական մարմինների պարտավորությունն է իրենց լիազորություններն իրականացնելիս նպաստել այս Հանձնաժողովի գործունեության արդյունավետությանը: «Դա շատ կարևոր է նաև մեր երկրի հակակոռուպցիոն քաղաքականության համատեքստում, որովհետև Հանձնաժողովի ունեցած գործառույթներն առնչվում են կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրներին»,- նշել է Հովհաննես Մանուկյանը և ընդգծել, որ այս հուշագրի շրջանակում Հանձնաժողովը հասանելիություն կունենա երկու արժեքավոր տեղեկատվական բազաների տվյալներին, որոնք զգալի նշանակություն կունենան Հանձնաժողովի արդյունավետ գործունեության համար:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը հուշագրի ստորագրումը համարել է նշանակալի իրադարձություն և նշել, որ սրանով պետական մարմինների համագործակցությունը մտնում է որակական նոր փուլ: «Հանձնաժողովի համար այս փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի, քանի որ այն արդեն ներդրված համակարգի գործառույթային կողմն է ապահովելու: Պետռեգիստրի տվյալներին հասանելիություն ունենալը կնպաստի վերլուծությունների իրականացմանն ու ռիսկային հայտարարագրերի դուրսբերմանը, որը հետագա աշխատանքների կազմակերպման համար կարևոր և անհրաժեշտ նախադրյալ է»,- ասել է Հանձնաժողովի նախագահը: Հուշագրի համաձայն՝ Հանձնաժողովն ապահովելու է Նախարարության կողմից փոխանցվող տեղեկատվության գաղտնիությունը և ստացված տվյալները կօգտագործի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և Հանձնաժողովի նպատակներին համապատասխան: f
Նմանատիպ նյութեր
1191 դիտում
20:14 19-06-2014
Բակո Սահակյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամներ է նշանակել
2997 դիտում
11:23 06-02-2019
Սիրանուշ Սահակյանը հրաժարական է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
904 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»