3256 դիտում
16:36 05-09-2017
Նախագահի մոտ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հանրապետության Նախագահի մոտ այսօր կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից նախորդ տարիներին կատարված աշխատանքները, հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները:
Մասնավորապես, Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ի թիվս այլ միջոցառումների, գործարկել է էլեկտրոնային հայտարարագրման համակարգի վերլուծական բաղադրիչը, որի շրջանակներում ապահովվել է առանձին տեղեկատվական բազաներին հանձնաժողովի առցանց հասանելիությունը, էականորեն ընդլայնել է հայտարարատու պաշտոնատար անձանց ռեեստրը, ինչպես նաև մշակել և իրավասու մարմինների քննարկմանն է ներկայացրել համակարգի կատարելագործմանն ուղղված մի շարք օրենսդրական առաջարկություններ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում 2017 թվականի փոփոխություններով թելադրված միջոցառումների կատարման ընթացքը:
Հանրապետության Նախագահը կարևորել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում 2018 թվականին ձևավորվելիք նոր մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է մինչև նոր մարմնի ձևավորումը շահերի բախմանն առնչվող օրենսդրական դրույթների կատարելագործման և անթերի իրավական կարգավորումների սահմանման, շահերի հայտարարագրման համար էլեկտրոնային համակարգի վերազինման, տեղեկատվական բազաների կապակցման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականության ապահովման, ինչպես նաև հանձնաժողովին տրված նոր՝ հայտարարագրեր վերլուծելու և դրանց արժանահավատությունը ստուգելու լիազորության գործնական իրացման անհրաժեշտությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2997 դիտում
11:23 06-02-2019
Սիրանուշ Սահակյանը հրաժարական է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնից
1194 դիտում
20:14 19-06-2014
Բակո Սահակյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամներ է նշանակել
Այս բաժնից
892 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»