211652_close_icon
views-count2652 դիտում article-date 17:12 16-05-2015

Աստղագետները 4 «սեւ խոռոչ» են հայտնաբերել

Գերմանացի աստղագետները «սեւ խոռոչների» 4 հոգանոց «ընտանիք» են հայտնաբերել: Գեյդելբերգի Աստղագիտության համալսարանի մասնագետների խոսքով՝ հեռավոր գալակտիկաներից մեկում գտնվող «սեւ խոռոչները» Երկիր մոլորակից գտնվում են 10 միլիարդ տարի հեռավորության վրա: Գալակտիկան, որում գտնվում են դրանք, աստղագետներն անվանել են SDSS J0841+3921: Մասնագետները ենթադրում են, որ այն իր հերթին գտնվում է նոր ձեւավորվող գալակտիկաների կուտակման կենտրոնում:

Նմանատիպ նյութեր