211652_close_icon
views-count2387 դիտում article-date 18:14 18-05-2015

Ինդոնեզիա հասած ներգաղթյալները նավի վրա սովից մորթել են իրար

Ինդոնեզիա հասած ապօրինի ներգաղթյալները, որոնք այժմ գտնվում են փախստականների ճամբարում, BBC-ի հետ զրույցում պատմել են, որ նավի վրա սովի պատճառով 100 մարդ է սպանվել: Դժվար է հավատալ, բայց նրանց խոսքով՝ սպանվածներից որոշներին մորթել են, մյուսներին՝ կախել: Մի քանի տասնյակ մարդու էլ նետել են ջուրը: Նշենք, որ Բանգլադեշից եւ Բիրմայից փախած հազարավոր ներգաղթյալներ դեռեւս գտնվում են նավերի վրա:

Նմանատիպ նյութեր