211652_close_icon
views-count5745 դիտում article-date 10:13 20-05-2015

Ռոբերտ Քոչարյանը նոր զարգացումների է պատրաստվում և առայժմ սկսել է կադրեր հավաքագրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ակտիվացնել իր գրասենյակը, և այնտեղ աշխատելու հրավեր է ստացել նաև ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանը: Վերջինս թեև այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ է, սակայն առաջվա պես ակտիվ չէ: Թերթը փորձել է Վահե Հովհաննիսյանից ճշտել, թե ինչ նոր աշխատանքի առաջարկ է ստացել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակում, սակայն նրան չի հաջողվել պարզել: «Ըստ ամենայնի, Քոչարյանը նոր զարգացումների է պատրաստվում և առայժմ սկսել է կադրեր հավաքագրել»,-հավելում է «Ժողովուրդը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր