211652_close_icon
views-count21826 դիտում article-date 19:00 09-06-2019

Ռոբերտ Անանյան. Աբովյանում վերջին զարգացումների գլխավոր պատասխանատուն և մեղավորը հենց «Իմ քայլի» պատգամավորներն են

Ռոբերտ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գերպարադոքսալ է դրությունը։ Իշխանական «Իմ քայլի» պատգամավորները քննադատում ու ծաղրում են իրենց գործընկերոջը, թե բա՝ ասիր Աբովյանը գործ տվողների քաղաք չի լինելու։ Ժողովուրդ ջան, էս ամեն ինչը ձեր անգործության, անվճռականության, վախվորածության, չկամության հետևանքն է։ Աբովյանում վերջին զարգացումների գլխավոր պատասխանատուն և մեղավորը հենց դուք եք։ Բուն խնդիրը Աբովյանում արմատավորված կրիմինալը չէ, այլ հենց դուք եք, որովհետև ձեր թողտվությամբ է կրիմինալը օրենքի շրջանցմամբ հարցեր լուծում։ Այն պարագում, երբ ժողովուրդը ձեզ լեգիտիմ իշխանություն է փոխանցել, դուք չեք կարողանում լուծել մի պարզ խնդիր՝ քաղաքականությունը, բիզնեսը և կրիմինալը տարանջատել։ Ունենալ այսքան մեծ լեգիտիմություն ու անգործության մատնվել, առնվազն քաղաքական անհեռատեսություն է։ Չկառուցելով ոչինչ, 4 տարի կմնա՞ք իշխանության։ Չէ, դուք զբաղված եք քաղաքական հաշվարկներ գծագրելով՝ այսօր Ծառուկյանը մեզ լոյալ է, ձեռք չտանք, վաղը, եթե վերահսկողությունից դուրս գա, կհիշենք Սահմանադրության 95-րդ հոդվածը։ Ամենազիլ բանը, որ կարող է մտածել ձեր իշխանությունը, ընտրությունից երեք օր առաջ ԱԱԾ-ն քաղաքապետարան մտցնելն ու չարաշահումներ հայտնաբերելն է։ Մի բան, որի համար շատ խելք պետք էլ չի ունենալ, ընդամենը ձեր իշխանությունը օգտագործելով արհեստականորեն փորձել եք դիվիդենտներ շահել։ Դուք իշխանություն եք, բայց շարժվում եք վախերով ու հաշվարկներով կամ էլ իշխանություն չեք, որպես օրենսդիր մարմին չեք գործում։ Չունեք քաղաքական կամք և ունակ չեք նույնիսկ պարզ խնդիրներ լուծելու, այնպես որ՝ վայելեք ձեր իսկ պատրաստած թանապուրը, բայց չմոռանաք ամենակարևորը՝ ԿԱՍԿՈՎ»։

Նմանատիպ նյութեր