«Ռեալը» Անչելոտիին 4մլն եվրո կվճարի պայմանագրի խզման համար
Մադրիդի «Ռեալը» թիմի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին պայմանագրի վաղաժամ խզման համար 4 մլն եվրո կվճարի:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին «արքայական» ակումբը հայտարարեց 55-ամյա իտալացու պաշտոնանկության մասին:
Ըստ պայմանագրի, Անչելոտին կստանա հաջորդ մրցաշրջանի համար նախատեսված տարեկան աշխատավարձի 50 տոկոսը:
Նշենք, որ «Ռեալի» նոր գլխավոր մարզչի գլխավոր թեկնածու է համարվում «Նապոլիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը: