«Բարսելոնան» չի ցանկանում Սուարեսին փոխհատուցել պայմանագրի խզման համար
«Բարսելոնան» առայժմ չի կարողանում համաձայնության գալ Լուիս Սուարեսի հետ՝ պայմանագրի խզման հարցի շուրջ:
Ուրուգվայցին համարում է, որ կատալոնացիները պետք է իրեն փոխհատուցում վճարեն պայմանագրի վաղաժամ խզման համար, իսկ «Բարսան» մտադիր չէ վճարել:
Կատալոնական ակումբը տեղյակ է, որ Սուարեսը բանակցություններ է վարում «Յուվենտուսի» հետ և ֆուտբոլիստին պատրաստ է անվճար բաց թողնել, սակայն իսպանացիների կարծիքով, «Յուվեն» այսպես թե այնպթե Սուարեսին վճարելու է նույնքան գումար:
Իտալիայի չեմպիոնը ցանկանում է, որ Սուարեսն ու «Բարսելոնան» հնարավորինս արագ որոշում գտնեն, քանի որ շուտով մեկնարկում է Իտալիայի առաջնությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սուարեսի պայմանագիրը խզելու համար «Բարսան» պետք է վճարի 14 մլն եվրո փոխհատուցում: