211652_close_icon
views-count1684 դիտում article-date 09:54 27-05-2015

Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունը ևս մեկ ահազանգ է, որ այս ոլորտում անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել. Ժողովուրդ

«Երեկ Երևան-Էջմիածին մայրուղում տեղի ունեցած դժբախտ պատահարը՝ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունը, որի արդյունքում երեք մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, ևս մեկ ահազանգ է, որ այս ոլորտում անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել: «Ժողովուրդ»-ը պարզել է, որ տվյալ գազալցակայանը, որում եղել է պայթյունը, փորձաքննության է ենթարկվել մի քանի տարի առաջ: Իսկ ընդամենը երկու շաբաթ առաջ էլ «Մաքուր և Ուղիղ» ընկերությանը, որին պատկանում է այդ գազալցակայանը, տուգանել են և արգելել են գազալցում իրականացնել: Սակայն գազալցակայանը շարունակել է աշխատել: Այն հանգամանքը, որ պայթյունի արդյունքում տուժած երիտասարդներից մեկը գազալցակայանի տիրոջ որդին է, իսկ մյուսը՝ նրա եղբոր որդին, թերևս մյուս գազալցակայանների տերերին պետք է մտորելու տեղիք տա: Ի վերջո, անվտանգության կանոնները հենց այնպես, ձևի համար չեն գրված, և դրանք պետք է պահպանվեն, որպեսզի հնարավոր լինի դժբախտ պատահարներից խուսափել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր