1131 դիտում
10:56 28-05-2015
Էդուարդո Էռնեկյանի Հայաստան գալուց հետո Կառավարությունը նախաձեռնեց «Հայփոստի» մասնավորեցմանն ուղղված գործընթաց. Ժողովուրդ
«Երեկ ՀՀ Կառավարությունը հաստատեց «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկում ավելացնել «Հայփոստ» ընկերությանը: Նախագիծը դեռ պետք է Աժ-ն քննարկի և ընդունի, սակայն դա խնդրի տեխնիկական կողմն է: Փաստն այն է, որ արգենտինահայ միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի՝ Հայաստան գալուց և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպելուց հետո Կառավարությունը նախաձեռնեց «Հայփոստի» մասնավորեցմանն ուղղված գործընթաց: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հենց Էռնեկյանն է ցանկություն հայտնել գնել «Հայփոստ»-ը, ինչը վաճառելու առաջարկներ, թեև, միշտ էլ եղել են, բայց ՀՀ իշխանությունները մինչ այս ձեռնպահ են մնացել գործարք իրականացնելուց: Ինչպես երևում է՝տնտեսության վիճակն իսկապես լավ չէ, դրա համար էլ կրկին անցել ենք մեր «տան եղած-չեղածը» վաճառելուն»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
6381 դիտում
21:44 20-12-2018
Արգենտինայում խուզարկություն է իրականացվել գործարար Էդուարդո Էռնեկյանի տանը և ընկերությունում
Այս բաժնից
1069 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1342 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2620 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ