6384 դիտում
21:44 20-12-2018
Արգենտինայում խուզարկություն է իրականացվել գործարար Էդուարդո Էռնեկյանի տանը և ընկերությունում
Արգենտինայի Դաշնային ոստիկանությունը չորեքշաբթի խուզարկություններ է իրականացրել արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի տանը, ինչպես նաև միլիարդատիրոջը պատկանող [url=https://www.corporacionamerica.com/]Corporación América[/url] ընկերության գրասենյակներում:
Ինչպես հայտնում են արգենտինական լրատվամիջոցները, մասնավորապես [url=https://www.cadena3.com/]cadena3[/url] դաշնային ռադիոյի կայքը, խուզարկություններն իրականացվում են դատավոր Կլաուդիո Բոնադիոյի կարգադրությամբ՝ կոռուպցիոն գործով ընթացող հետաքննության շրջանակներում:
Հաղորդվում է, որ խուզարկված վայրերում ոստիկանությունը փաստաթղթեր է փնտրել, որոնք կարող են ապացույց հանդիսանալ կոռուպցիոն գործի համար, որով կասկածյալ է հանդիսանում նաև Էռնեկյանը: Խոսքը Նեստոր և Քրիստինա Կիրշներների նախագահության օրոք տեղի ունեցած կոռուպցիոն գործի մասին է, որի շուրջ բացահայտումներ են իրականացվում:
Ինչպես նշվում է, Corporación América ընկերության սեփականատիրոջ զարմիկ Ուգո Էռնեկյանը, որը պատասխանատու է ընկերության էներգետիկ հարցերով գործարքների համար, օգոստոսին խոստովանել է, որ գումար է վճարել բարձրաստիճան պաշտոնյաներին տնտեսական արտոնություններ ստանալու համար:
Նմանատիպ նյութեր
1229 դիտում
14:57 10-09-2014
Վարչապետն ընդունել է գործարար Էդուարդո էռնեկյանին. քննարկվել է բարերարի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը
Այս բաժնից
571 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
811 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
730 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել