211652_close_icon
views-count7315 դիտում article-date 17:28 01-06-2015

Ադրբեջանի նախագահի դուստրն ամուսնալուծվել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ավագ դուստրը՝ Լեյլա Ալիեւան եւ նրա ամուսինը՝ ռուս միլիարդեր Արազ Ագալարովի որդին Էմին Ագալարովը հայտարարել են, որ 9 տարվա համատեղ կյանքից հետո որոշել են ամուսնալուծվել: «Ադրբեջանում շատերի համար գաղտնիք չէ, որ վերջին տարիներին մեր ամուսնությունը պաշտոնական բնույթ է կրել: Մենք վաղուց առանձին ենք ապրում՝ առանձին քաղաքներում: Ժամանակն էր պաշտոնապես ձեւակերպել մեր ապահարզանը, ինչն էլ արդեն իրականացրել ենք: Մենք ընկերներ ենք մնացել»,-ասվում է նրաց համատեղ հայտարարության մեջ: Նրաք երկու երեխա ունեն, որոնք բնակվում են Բաքվում:

Նմանատիպ նյութեր