211652_close_icon
views-count747 դիտում article-date 20:47 01-06-2015

Դեսպան Ղազարյանն աշխատանքային այց է կատարել Լոդձ քաղաք

Մայիսի 29-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն այցելեց Լեհաստանի Լոդձ քաղաք: Այցի ընթացքում դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Հաննա Զդանովսկայի և քաղաքային խորհրդի նախագահ Թոմաշ Կասպրժակի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Լոդձի և Հայաստանի քաղաքների միջև ապակենտրոնացված մակարդակում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև հայ-լեհական տնտեսական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Նույն օրը դեսպան Ղազարյանը Լոդձի հայ համայնքի ներկայացուցիչների հետ այցելեց հայկական մատուռ և ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև: Այնուհետև Լոդձի քաղաքային խորհրդի նախագահ Թոմաշ Կասպրժակի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ դեսպանն այցելեց նաև Լոդձի քաղաքային կենտրոնական զբոսայգի, որտեղ ծաղիկներ դրվեցին Հայրենական Մեծ պատերազմում զոհված հայազգի սերժանտ Գ.Հարությունյանի և նրա ծառայակից ընկերների գերեզմանին: Նույն օրը` երեկոյան, դեսպան Ղազարյանը մասնակցեց նաև Հանրապետության տոնի կապակցությամբ Լոդձի հայ համայնքի կողմից կազմակերպված ընդունելությանը: Միջոցառմանը ներկա էին Լոդձի մարզային և քաղաքային իշխանությունների, հայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Նմանատիպ նյութեր