211652_close_icon

Ինտերպոլը ՖԻՖԱ-ի 6 պաշտոնյաների նկատմամբ հետախուզում է հայտարարել

views-count1104 դիտում article-date 13:54 03-06-2015
Ինտերպոլը հետախուզում է հայտարարել ՖԻՖԱ-ի 6 ներկայացուցիչների նկատմամբ, հաղորդում է Reuters-ը: Հայցը ներկայացրել են ԱՄՆ-ի իշխանությունները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ հետախուզվում են նաև ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները և ֆուտբոլի Հարավամերիկյան համադաշնության նախկին ղեկավար Նիկոլաս Լեոսը: Հիշեցնենք, որ կազմակերպության նախագահ Զեպ Բլատտերը երեկ հայտարարեց, որ հեռանում է ՖԻՖԱ-ից:

Նմանատիպ նյութեր