211652_close_icon

Ինտերպոլը կվերանայի Խոդորկովսկու նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին հայցը

views-count2198 դիտում article-date 16:15 29-10-2016
Ինտերպոլը մտադիր է վերադառնալ «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին հայցին, ում մեղադրում են Նեֆտեյուգանսկի քաղաքապետի սպանությանը մասնակից լինելու մեջ, հաղորդում է Interfax-ը։ Գործակալությանը իրազեկ աղբյուրը մանրամասնել է. «Ինտերպոլը մոսկվայից այդ հարցով բոլոր պահանջված նյութերը ստացել է, որպեսզի որոշի, թե կան, արդյոք, հիմքեր՝ «ՅՈՒԿՕՍ»-ի նախկին ղեկավարի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու համար»։ Ամենայն հավանականությամբ, Ինտերպոլն այդ հարցին կանդրադառնա նոյեմբերի կեսին Ինդոնեզիայում նախատեսված նիստին։

Նմանատիպ նյութեր