3252 դիտում
18:43 10-06-2015
Լավ բաներ կան, բայց մինչեւ կյանքի չկոչվի` ձեզ չենք ասելու. Գագիկ Բեգլարյանը հասարակությանը «ջիջիլ է գցում»
Հայաստանի եւ Վրաստանի սահմանում կառուցվելիք «Բարեկամություն» կամուրջը մի քանի ամսից կսկսվի կառուցվել:
Այս մասին այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ-ում հայտարարեց Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` արձագանքելով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանի հարցին:
Եվ հիշեց, որ վերջերս են այցով եղել Վրաստանում, որը գլխավորում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ընդունելությունը եւ այցը շատ բարեկամական են եղել:
«Բայց նաեւ համաձայնություն ձեռք բերեցինք «Բարեկամություն»- ը կառուցելու հարցում, որը մի քանի տարի է, ինչ քննարկվում էր: Վրացական կողմը` հավասար պայմաններով, Հայաստանի հետ միասին այդ կամուրջը կսկսի կառուցել: Նախկինում, երբ Հայաստանը ցանկանում էր միակողմանի կառուցել` բարիդրացիական կամք ցուցաբերվեց Վրաստանի իշխանությունների կողմից եւ այդ կամուրջը այսօր կկառուցվի հավասար պայմաններով եւ ներդրումներով, որի համար շնորհակալ ենք վրացական իշխանություններին»,- ասաց Գագիկ Բեգլարյանը:
Նշեց նաեւ, որ քննարկվել են Լարսի պայմանները, երբ կլիմայական անբարենպաստ պայմաններում ճանապարհները դառնում են անանցանելի:
«Ընդհանրապես, տնտեսական հարաբերություններում կարողանանք վրացական եւ հայկական տնտեսությունը այնպես զարգացնել, որ ե'ւ հայկական կողմը ե'ւ վրացական կողմը ունենա տնտեսական աճ: Իսկ Պարսկաստան-Հայաստան երկաթուղու հետ կապված հարցը այսօր մենք Վրաստանի հետ քննարկում ենք, բայց ավելի շատ քննարկվում է Պարսկաստանի եւ ներդրողների հետ: Մեր նախագահը Չինաստանում կոնկրետ որոշ պայմանավորվածություններ է ձեռք բերել նաեւ չինական կառավարության կողմից: Չինական կառավարությունը այս նախագծի հետ կապված ունի հրաշալի մոտեցում՝ իրենք անվանում են մետաքսյա ճանապարհ, որտեղ չինաստանի կառավարությունը առանձնացրել է մոտ 40 միլիարդ ԱՄՆ դոլար` ընդհանուր իրականացման հետ կապված»,- նշեց Գագիկ Բեգլարյանը:
Վահե Էնֆիաջյանի դիտարկմանը, թե` կարո՞ ղ ենք փաստել, որ իրատեսության եզրեր կան եւ առաջիկայում շինարարություն կսկսի, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց.«Ծրագիրը լայանածավալ է, որը 3 միլիարդ 200 միլիոնի սահմաններում է; Պարսկական կողմի հետ պայմանավորվել ենք, որ իրենց հատվածով 400 միլիոն դոլար ներդրում իրենք անելու են առաջին իսկ մեր աշխատանքի ժամաակ, բայց քանի որ ծրագիրը մեծ է` աշխատաքնները դեռ շարունակվում են: Ինձ թվում է, իմ սուբյեկտիվ կարծիքով` մոտ ապագայում մենք պետք է կարողանանք համաձայնության գալ եւ այս ծրագիրը հասցնել նպատակին: Նշեմ նաեւ, որ վրացական կողմի պայմանավորվածություններից ամենակարեւորը, նորից ասեմ, կամուրջի 10 միլիոն եվրո ծախսի 50 –ը` բարի կամք դրսեւորելով` վրացական կողմն է ֆինանսավորելու: Էլի շատ լավ բաներ կան, բայց մինչեւ կյանքի չկոչվի` ձեզ չենք ասելու»:
Նմանատիպ նյութեր
988 դիտում
10:48 06-04-2024
Նարեկ Մալյանը շատ կարևոր բաներ ունի ասելու. Ռուբեն Մելիքյան
4110 դիտում
15:32 01-06-2017
Դե լավ չենք արել էլի, լավ չենք արել ուրեմն: Հետևեք հիմա՝ մաքսիմալ ամեն ինչը կարգավորենք. վարչապետը՝ նախարարին
Այս բաժնից
2566 դիտում
09:48 06-11-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում և 9 մարզերում
736 դիտում
23:33 05-11-2024
ՀՀ դեսպանը ցավակցական գրառում է կատարել Նովի Սադում երկաթուղային կայարանի փլուզման դեպքով
643 դիտում
23:20 05-11-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ