211652_close_icon
views-count1396 դիտում article-date 20:04 04-11-2024

Իսպանիայի ընդդիմության առաջնորդը կոչ է արել արտակարգ իրավիճակ հայտարարել վատ եղանակի պատճառով

Իսպանական ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության նախագահ Ալբերտո Նունյես Ֆեյջուն կոչ է արել երկրում արտակարգ դրություն հայտարարել՝ կապված հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքներով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը պատրաստ է աջակցել Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կառավարությանը՝ աղետից տուժածների համար հրատապ օգնության փաթեթին հավանություն տալու, ինչպես նաև եվրոպական կառույցներից օգնություն խնդրելու համար։

Անցյալ շաբաթ Իսպանիայի հարավային և արևելյան մի շարք շրջաններում հեղեղումների պատճառով եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ էր սահմանվել։ Ամենից շատ տարերքից տուժել է Վալենսիայի Ինքնավար Համայնքը։ Այս պահին հայտնի է ջրհեղեղի հետևանքով գրեթե 220 զոհի մասին։ Անհետ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են:  

Նմանատիպ նյութեր