Կան հուսադրող քայլեր նաև պատժամիջոցների վերացման հետևողակության հարցում. ՌԴ ԱԳՆ փոխղեկավար
Իրանն ու միջազգային միջնորդների «վեցնյակը» առաջընթաց են ունեցել պատժամիջոցների վերացման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ ապագա բանաձևի հարցում: Ինչպես տեղեկացնում է «gazeta.ru»-ն, ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Սերգեյ Ռայբկովը նշել է, որ նախորդ փուլի արդյունքներն ավելի լավը դուրս եկան, քան սպասվում էր:
«Կան հուսադրող քայլեր նաև պատժամիջոցների վերացման հետևողակության հարցում: Այս երկու ուղղություններով հաջողվել է բավական դրական առաջընթաց ունենալ», - ասել է նա: