Ներկա պահին Դոնբասում ինը հազար ռուսաստանցի զինծառայող կա. Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի փոխղեկավար
Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի փոխղեկավար Անդրեյ Տարանովը հաստատել է, որ ներկա պահին Դոնբասում ինը հազար ռուսաստանցի զինծառայող կա:
Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն, այս տվյալները նա բերել է հունիսի 23-ին «5-րդ ալիքի» եթերից տված հարցազրույցում, հղում անելով ուկրաինական հետախուզության բերած տվյալներին, որոնք, նրա խոսքերով, հաստատվել են այլ երկրների հետախուզությունների կողմից: Ըստ Տարանովի` այդ ինը հազար զինվորականները ուկրաինա-ռուսական սահմանի երկայնքով տեղակայված 50 հազարանոց խմբավորման մի մասն են: