«Գլենդել հիլզ» ընկերության աշխատակիցները արդեն մոտ 9 ամիս է՝ իրենց աշխատավարձերը չեն ստացել. Ժողովուրդ
«Վերջին շրջանում «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ «Գլենդել հիլզ» ընկերության աշխատակիցները արդեն մոտ 9 ամիս է՝ իրենց աշխատավարձերը չեն ստացել: Ավելին, ըստ լուրերի՝ ոչ ոք չգիտի, թե աշխատավարձերը երբ կվճարվեն, քանի որ ընկերության տնօրինությունը խուսափում է կոնկրետ ժամկետներ նշելուց:
Աշխատակիցների պատմելով՝ աշխատավարձերի ուշացումը անմիջական կապ ունի ընկերության հնարավոր սնանկացման հետ: Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը դիմեց ընկերության հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչություն, որտեղից ի պատասխան մեր հարցմանը՝ ասացին, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունն իր և աշխատակիցների աշխատանքային կամ իրավապայմանագրային փոխհարաբերությունների հետ կապված հարցերը չի քննարկում երրորդ կողմի հետ: Այլ կերպ ասած՝ «Գլենդել հիլզից» չհերքեցին, որ ընկերությունը աշխատակիցների նկատմամբ ամիսների կուտակված պարտքեր ունի»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։