211652_close_icon
views-count1213 դիտում article-date 11:02 17-06-2015

Փոփոխված օրենքով առաջարկվում է ոսկու առևտրականներին ազատել ձեռքբերման փաստաթղթերի հաշվառման պարտավորությունից. ՀԱ

«Հայոց Աշխարհ» օրաթերթը գրել է. «Օրերս կառավարությունը հավանություն տվեց էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Այդ նախագծով, որն այժմ ներկայացված է Ազգային ժողով, լուծում է առաջարկվում ոսկու շուկայում առեւտրական գործունեություն ծավալողների համար, որոնք խնդիր ունեին անցած տարի փոփոխված շրջանառության հարկի մասին օրենքում ներդրված պարտադիր փաստաթղթավորման պահանջի հետ: Արտոնագրային փոփոխված օրենքով առաջարկվում է ոսկու առևտրականների համար հաստատագրված վճար սահմանել՝ նրանց ազատելով ձեռքբերման փաստաթղթերի հաշվառման պարտավորությունից: Օրենքի փոփոխությամբ առաջարկվում է մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ընկերությունների համար սահմանել արտոնագրային վճար՝ Երևանում 35 հազար դրամ այն տնտեսավարողի համար, որի սեղանիկը կլինի մինչեւ 0,7 գծամետր տարածքով, իսկ լրացուցիչ չափերի համար առևտրականը ամեն 0,1 գծամետրի համար օրական լրացուցիչ 5000 դրամ պիտի վճարի» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր