211652_close_icon
views-count1807 դիտում article-date 11:05 19-06-2015

Այ հիմա հասկանալի է դառնում, թե ինչու է Դաշնակցությունն այդքան եռանդուն պայքարում հանուն խորհրդարանական համակարգի. ՉԻ

«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրել է. «Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընդունել է, որ կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում երկիրն ավելի հաճախ է մատնվում քաղաքական ճգնաժամի, և բերել է Իտալիայի օրինակը, որտեղ վերջին 50 տարվա ընթացքում կառավարությունը 60 անգամ փոխվել է: «ՉԻ» - Այ հիմա հասկանալի է դառնում, թե ինչու է Դաշնակցությունն այդքան եռանդուն պայքարում հանուն խորհրդարանական համակարգի: Պատկերացնո՞ւմ եք ինչ իդեալական պայմաններ են՝ անընդհատ քաղաքական ճգնաժամ, հետևաբար՝ ներքաղաքական առևտուր, սակարկություններ, պորտֆելներ, մի խոսքով՝ պղտոր ջուր, որտեղ ձուկ որսալն անհամեմատ ավելի հեշտ է: Իսկ նախագահական համակարգն ում է պետք: Մանավանդ որ Դաշնակցության որևէ ներկայացուցիչ նախագահական ընտրություններում երբևէ 6-7 տոկոսից ավել ձայն չի հավաքել ու չի էլ հավաքի: Իսկ խորհրդարանական ընտրությունների դեպքում 6-7 տոկոսը միանգամայն բավարար է առևտուր անելու և պաշտոններ ստանալու համար: Դաշնակցությունն, ի դեպ, միշտ էլ այդպես է արել, բայց՝ հասկանալի է, բացառապես ազգի շահերից ելնելով։ Ուրիշ բան, որ ազգը միշտ այլ կարծիքի է եղել» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Նմանատիպ նյութեր