211652_close_icon
views-count3176 դիտում article-date 10:19 20-06-2015

Գալուստ Սահակյանի որդուն մեղադրում են դպրոցի հաշվին տուն կառուցելու մեջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը, ինչպես հայտնի է, զբաղեցնում է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը, Երևանի Դավթաշեն վարչական շրջանում թիվ 200 դպրոցի հաշվին ցանկանում է տուն կառուցել: Ըստ նույն տեղեկությունների՝ այդ դպրոցը երեք մասնաշենք ունի, որոնցից մեկը Արման Սահակյանը սեփականաշնորհել է ու ցանկանում է այն դարձնել բնակելի տուն: Երեկ «Ժողովուրդ»-ը ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց, թե ինչու է որոշել հենց այնտեղ իր համար տուն կառուցել: Արման Սահակյանը հարցը լսելուց հետո երկար դադար տվեց, ապա պատասխանեց. «Ամոթ էլ է դրա մասին հարց տալը, որովհետև բացի նրանից, որ այդպիսի բան չկա, երկրորդն էլ ես ինձ թույլ չեմ տա, որ դպրոցի մասնաշենք սեփականաշնորհեմ ու տուն սարքեմ»: Հուսանք, որ այդպես կլինի»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր