211652_close_icon
views-count2118 դիտում article-date 11:03 20-06-2015

Շատ հավանական է՝ հայկական գարեջրի արտադրությունը մոտ ապագայում կանգնի կրախի առաջ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հերթական կոլապսն է հասունանում Հայաստանի տնտեսությունում: Շատ հավանական է՝ հայկական գարեջրի արտադրությունը մոտ ապագայում կանգնի կրախի առաջ: Բանն այն է, որ ներմուծված գարեջուրը անհասկանալիորեն սկսել է գնային առումով մրցունակ դառնալ տեղականի հետ, թե ինչի հետևանք է այս ամենը՝ մաքսային կոմբինացիաների, Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման, մաքսային աճպարարության, դժվար է ասել, բայց փաստ է, որ տեղական գարեջրի արտադրության անկումը կարող է բերել Երևանում, Գյումրիում և Աբովյանում հազարավոր աշխատատեղերի փակման, ինչպես նաև՝ բյուջետային մուտքերի կտրուկ նվազման»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր