211652_close_icon

Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ռազմական աջակցության համար

views-count1272 դիտում article-date 14:37 20-06-2015
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ամերիկացի սենատորների հետ ունեցած հանդիպման ժամանակ իր երախտագիտությունն է հայտնել՝ ԱՄՆ Սենատի կողմից Ուկրաինայի համար բարդ շրջանում ռազմական աջակցություն ցուցաբերելու որոշման համար: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը: «Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին բարդ ժամանակաշրջանում Ուկրաինային աջակցելու համար: Մասնավորապես ընդգծվել է ուկրաինական-ամերիկյան համատեղ ուսումնավարժանքների կարևորությունը»,-ասված է հայտարարության մեջ: Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր սենատոր Ջոն Մաքքեյնը:

Նմանատիպ նյութեր