Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի համար «ուղիղ սպառնալիքներ» չի ստեղծում
ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ԱՄՆ-ի համար «ուղիղ սպառնալիքներ» չի ստեղծում:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ը ոչ թե Ուկրաինայում պաշտպանում է իր շահերը, այլ շահագրգռված է միջազգային նորմերի պահպանմամբ:
Նա նաև նշել է, որ իրավիճակի զարգացմանը իրենք հետևում են ոչ միայն այն պատճառով, որ Ուկրաինան ազգային անվտանգության խնդիր ունի, այլ հենց միջազգային նորմերի ու սկզբունքների պահպանման մտադրությամբ: