1300 դիտում
20:20 12-10-2023
ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Թունիսում
Աշխատանքային այցով հոկտեմբերի 6-ից 12-ը Թունիսում գտնվող Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանը (նստավայրը՝ Երևան) հանդիպում է ունեցել Թունիսի գյուղատնտեսության, ջրային պաշարների և ծովային ձկնորսության նախարար Աբդ Ալմանամ Բալաաթիի հետ։ Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։ Ընդգծելով ոլորտային գործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործարար համաժողովների անցկացման միջոցով նպաստել գործարար կապերի հաստատմանն ու փորձի փոխանակման իրականացմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի շրջանակում դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել նաև Թունիսի արտաքին գործերի, ներգաղթի և արտերկրում գտնվող թունիսցիների նախարարության պետական քարտուղար, դեսպան Մունիր Բենրջիբայի, նախարարության Եվրոպայի գլխավոր վարչության տնօրեն, դեսպան Մեհդի Ալ-Ֆարշիշիի, ինչպես նաև՝ Հյուպատոսական գլխավոր վարչության տնօրեն Իմադ Թարջումանիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Թունիսի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցությունն առավել ընդլայնելու և որակապես նոր մակարդակի բարձրացնելու առնչությամբ:
Հանդիպմանը դեսպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին: Անդրադարձ է կատարվել նաև պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումներին։
Դեսպանը հանդիպել է նաև Թունիսի արդյունաբերության, առևտրի և ավանդական արդյունաբերության միության նախագահ Սամիր Մեջուլի և Թունիսի հյուրանոցային ֆեդերացիայի նախագահ Դորա Միլադի հետ։ Ընդգծելով առևտրաարդյունաբերական և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը՝ զրուցակիցները կարևորել են ոլորտային գործարար համաժողովների անցկացումը։ Թունիսի հյուրանոցային ֆեդերացիայի նախագահի հետ հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտում գրանցած հաջողությունների կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր
878 դիտում
13:43 22-06-2015
Դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպումներ է ունեցել Հորդանանի մի քանի նախարարների հետ
2358 դիտում
13:35 27-07-2015
Դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի մշակույթի նախարարի հետ
8483 դիտում
23:10 21-06-2017
Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի խորհրդարանի նախագահի հետ
Այս բաժնից
1735 դիտում
21:25 15-11-2024
Փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ
928 դիտում
21:13 15-11-2024
Քննարկվել է ջրային ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ
964 դիտում
21:00 15-11-2024
Հռոմում միջազգային համաժողով կանցկացվի՝ նվիրված Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը