12787 դիտում
10:17 23-06-2015
Բացահայտումներ՝ «Որոգայթ»-ի գլխավոր հերոսների մահից 6 տարի անց. ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Ուղիղ 6 տարի առաջ այս օրը՝ հունիսի 22-ին, լրատվամիջոցները ծանուցեցին մի վթարի մասին, որն այդ ժամանակ մեծ ցավ պատճառոց բոլորին եւ հատկապես «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Որոգայթ» հեռուստասերիալի երկրպագուներին:
Արմավիր-Էջմիածին ճանապարհի 15-րդ կմ-ին ավտովթարից մահացան «Որագայթ» սերիալի դերասաններ 34-ամյա Գեղամ Խանդիլյանը («Որագայթի» Գոքոր) եւ 36-ամյա Արամ Միսկարյանը («Որոգայթի» Գարիկ)։ «BMW-745» մեքենան, որ վարելիս էր եղել Գեղամ Խանդիլյանը, բախվել էր ճամփեզրի ծառին եւ շրջվել։ Մյուս ուղեւորը՝ Էդգար Տեր-Աբրահամյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էջմիածնի հիվանդանոց եւ ստանալով համապատասխան բուժում՝ դուրս էր գրվել:
6 տարի անց, երբ քչերն են արդեն հիշում այդ վթարի մասին, Գեղամի հարազատներից մեկը բարձրաձայնում է վթարի հետ կապված մի շարք մանրամասներ եւ որոշ բացահայտումներ անում:
Արտերկրից մեզ ուղարկված նամակում քույրը՝ Դիանան, գրում է. «Երբ տղաները հեռացան մեզանից, շատ բան փոխվեց: Նախ այն փաստը, որ երրորդ անձնավորությունը, որը մեքենայի տերն էր (Էդգարը), չգիտես ինչ պատճառներով, չի վարում իր մեքենան եւ նստած է լինում կողքի նստատեղին: Նա ողջ է մնում, իսկ Գեղամն ու Արամը մահացու վնասվածքներից մահանում են»,-գրում է Դիանան ու հաջորդիվ բարձրաձայնում վթարի առնչությամբ հարուցված քրեական գործը կոծկելու մասին:
«Ցավոք սրտի, քանի որ մեր Հայաստանը կոռուպցիայի երկիր է, Էդգարի հայրը, որը Հայաստանում դատավոր է, փակել տվեց դատական քննությունը: Մեջբերում Էդգարի խոսքերից. «Ես բան չեմ հիշում, մրսում էի (հունիս ամսին): Նստեցի նստատեղին, քնեցի: Երբ զարթնեցի, արդեն հիվանդանոցում էի»:
«Չհամապատասխանելով իրական փաստերին՝ գործը փակվեց սուտ ցուցմունքների հիման վրա ու գնաց արխիվ»,- գրում է Դիանան՝ հավելելով, որ հենց այդ ցավալի օրերին Էդգարը եւ նրա հարազատները գնում էին եւ իրենցից պահանջում էին իրենց վթարված մեքենայի գումարը:- Անարդար երկիր, անարդար մարդիկ… Եվ չգիտես ինչպես՝ մի երկու ամիս հետո Գեղամի խանութը արդեն վերցրել եւ տնօրինում էր այդ Էդգարը: Ինչեւէ: Աստված իրենց դատավոր լինի»:
Դիանան իր նամակում դժգոհում է նաեւ «Շանթ» հեռուստաընկերության գործունեությունից, որը, նրա բառերով, միայն հաղորդել է այդ ցավալի լուրը, բայց երբեք չի հիշատակել տղաների մասին, որոնք այդ ժամանակահատվածում այդքան բարձր էին պահում իրենց ռեյտինգը: «Հեռուստաընկերությունը չհիշեց թե՛ նրանց ծննդյան օրերը, թե՛ մահանալու օրերը: Նույնիսկ մի նյութ չարեցին նրանց հարգանքի տուրք մատուցելով, որոնք այդքան բարձր պահեցին «Որոգայթի» ռեյտինգը: Բայց «Շանթը» հիշում էր ամեն մի ծննդյան օրը Փոլ Մաքքարտնիի կամ Ռասպուտինայի՝ չմոռանալով շնորհավորել նրանց:
Հազվադեպ խոսեցնում են մի քանի դերասանի՝ ցանկանալով տեղեկանալ մի քանի բան, բայց նրանք էլ խոսում են այնպես, կարծես թե ամեն ինչ գիտեն, թե ինչ են արել տղաները, եւ ոնց է կատարվել… Համենայնդեպս ասեմ, որ ոչ մեկը չի կարող ասել կամ ստույգ տեղեկություներ տալ լավ, բացի իրենց տան հարազատներից»:
Վերջում Դիանան գրում է, որ Գեղամը շատ էր սիրում մարդկանց եւ շատ բարի սիրտ ուներ, միշտ օգնում էր անտուն կամ կարիքավոր մարդկանց, գալիս էր տուն ու կիսալացակումած, ուրախ աչքերով պատմում էր, որ այդ օրն էլ մի հրաշալի բան է արել: «Օգնում էր մանկատան երեխաներին ու կալանատներին՝ ուղարկելով թեկուզեւ քիչ, բայց ինչ-որ բան՝ ցանկանալով ուրախացնել նրանց: Եվ դա դեռ սկիզբն էր, ու դեռ այնքան շատ բան էր ուզում անել…»,-եզրափակում է նամակագիրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ նյութեր
15234 դիտում
09:26 10-07-2019
Պուտինը ճանապարհ է բացում Ադրբեջանի ու Թուրքիայի համար. նոր որոգայթ Հայաստանի համար․ «Ժամանակ»
3755 դիտում
10:55 23-01-2015
Սաուդյան Արաբիայի թագավորի մահից ժամեր անց նավթի համաշխարհային գինը բարձրացել է
3295 դիտում
16:43 26-04-2019
Էմիլիանո Սալայի ողբերգական մահից 3 ամիս անց մահացել է նրա հայրը
Այս բաժնից
1111 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1381 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2656 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ