211652_close_icon

Էմիլիանո Սալայի ողբերգական մահից 3 ամիս անց մահացել է նրա հայրը

views-count3466 դիտում article-date 16:43 26-04-2019
«Նանտի» նախկին հարձակվող Էմիլիանո Սալայի հայրը՝ Օրասիոն, մահացել է ինֆարկտից: 58-ամյա արգենտինացին կյանքից հեռացել է Արգենտինայի Սանտա-Ֆե նահանգում գտնվող Պրոգրեսո քաղաքի իր տանը: Հիշեցնենք, որ Էմիլիանո Սալան զոհվել է հունվարի 21-ին: Նրա ինքնաթիռը կործանվել էր Լա-Մանշում՝ Մեծ Բրիտանիա ուղևորվելիս: Ֆուտբոլիստը պետք է սկսեր հանդես գալ ԱՊԼ-ի «Կարդիֆ Սիթի» ակումբու, որը նրան «Նանտից» ձեռք էր բերել 21 մլն եվրոյով:

Նմանատիպ նյութեր