1756 դիտում
10:29 23-06-2015
Սամվել Ալեքսանյանից «պոլիտիկայով գբաղվող» դուրս չի գա. ՉԻ
«Հազար անգամ ասել եմ՝ ես չեմ զբաղվում բիզնեսով, ես զբազվում եմ պոլիտիկայով», հայտարարել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանը և ավելացրել, որ ծխախոտի թանկացումն իրեն չի մտահոգում, որովհետև ինքը ծխող չէ:
«ՉԻ» - Հազար ափսոս իհարկե, բայց ստիպված ենք արձանագրել, որ Սամվել Ալեքսանյանից «պոլիտիկայով գբաղվող» դուրս չի գա: Իսկական «պոլիտիկոսը» կհայտարարեր, որ թեև անձամբ ինքը չի ծխում, բայց իրեն մտահոգում է ազգաբնակչության սոցիալական վիճակը և այլն: Թե չէ ինչի՞ նման է, նույն հաջողությամբ էլ վաղը կարող է հայտարարել, թե Ղարաբաղի հարցն իրեն չի հետաքրքրում, որովհետև ինքն ապրում է Մալաթիա-Սեբաստիա համայնքում, հացի գինն իրեն չի հետաքրքրում, որովհետև ինքը դիետայի վրա է և այլն: Չէ, իրականում հանրապետականների մեծ մասը հենց այդպես էլ մտածում է, բայց ոչ մեկը բարձրաձայն չի ասում: Մեջների անկեղծը Սամվել Ալեքսանյանն է, իսկ անկեղծ լինելով հնարավոր չէ «պոլիտիկայով գրաղվել»: Դրա համար ենք ասում՝ նրանից քաղաքական գործիչ դուրս չի գա»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
5506 դիտում
19:11 19-08-2014
Տարածքը՝ Սամվել Ալեքսանյանից, բիզնեսը՝ Ֆլեշի Բարսեղից. ահազանգում են երևանցիները. newsbook.am
Այս բաժնից
1108 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1381 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2653 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ