211652_close_icon
views-count2523 դիտում article-date 09:38 24-06-2015

Լյովայի նման բարի տղա կա՞, մի հավատացեք, որ Լյովան տենց բան կաներ. Սեյրան Սարոյանը` Լևոն Երանոսյանի մասին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը չի հավատում, թե ոստիկանությունը նախորդ օրը ծեծի է ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին: «Ես տեղյակ չեմ, թե գիշերն ինչ է տեղի ունեցել, որ հասկանամ՝ ինչի մասին է խոսքը կկարողանամ խոսել, եթե ես մի բանից կուրսի չեմ, բառադի խոսեցինք, լա՞վ կլինի. կարծիք ես ասում այն ժամանակ, երբ գիտես, թե խոսքն ինչի մասին է, թողեք, սթրվեմ»,- հայտարարեց Սարոյանը: Մեր այն դիտարկմանը, թե ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանն է հրամայել ծեծել հավաքված քաղաքացիներին, գեներալը պատասխանեց. «Ես շատ մոտիկից ճանաչում եմ իրեն, շատ լավ գիտեմ իրեն, տենց բան չկա, Լյովայի նման բարի տղա կա՞, մի հավատացեք, որ Լյովան տենց բան կաներ, մի անշնորհքություն ուրեմն արել են, հենց նենց մարդուն կծեծե՞ն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր