1962 դիտում
10:31 24-06-2015
Կասկածներ կան, որ արտահանվող ծիրանը կուտակվել է Հայաստանի սահմանին և ինչ-որ խնդիրների պատճառով դեռ չի արտահանվել. Ժողովուրդ
«Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցները երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ իրենց մի քանի օր առաջ ասել են, թե հունիսի 20-ից սկսած հայկական խանութներից հնարավոր կլինի հայկական ծիրան գնել: Սակայն խանութներում դեռևս հնարավոր չէ հայկական ծիրան գտնել: Կասկածներ կան, որ արտահանվող ծիրանը կուտակվել է Հայաստանի սահմանին և ինչ-որ խնդիրների պատճառով դեռ չի արտահանվել: Չնայած պաշտոնապես հայտարարվել է, որ հունիսի 22-ի դրությամբ Հայաստանից արդեն 2 հազ. 500 տոննայից ավել ծիրան է արտահանվել, հիմնականում դեպի Ռուսաստան:
Տեղեկությունները ճշտելու համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, որտեղից հայտնեցին, որ ծառայության կողմից ո՛չ Բավրայի, ո՛չ Բագրատաշենի սահմանային հսկողության կետերում ծիրանի ոչ մի խմբաքանակ կամ բեռ արտահանման ընթացքում չի կանգնեցվել: ՀՀ ֆինանսների նախարարությունից «Ժողովոտդ»-ին հայտնեցին, որ այս օրերին չձևակերպված բեռ չի եղել, և որևէ խնդիր չկա: Կարելի է կարծել, որ Ռուսաստանում հայկական ծիրանի պահանջարկն այնքան մեծ է, որ արտահանված ապրանքը ճանապարհին սպառվում է և այդպես էլ չի հասնում ՌԴ մայրաքաղաք»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2024 դիտում
15:48 22-12-2020
«Չգիտեմ` ինչ պայմանավորվածություններ դեռ կան Ալիևի հետ, կարծում եմ, ինչ-որ բաներ դեռ պիտի տրվեն». Արամո
3028 դիտում
11:03 18-05-2023
1տոննա կոկաինի դեպքով ԱԱԾ-ն դուրս է եկել մեծ շղթայի հետքի վրա. ինչ կասկածներ կան․ «Ժողովուրդ»
42987 դիտում
23:12 07-02-2022
«Մածուն» գրությամբ հայկական կաթնամթերք չի կարող արտահանվել ՌԴ. ինչ լուծում է գտնվել, ինչ քայլեր են իրականացվում
Այս բաժնից
1111 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1387 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2656 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ