211652_close_icon
views-count1062 դիտում article-date 13:00 24-06-2015

Իտալիայի առափնյա ծառայությունները 2 օրում 2700 ներգաղթյալի են փրկել

Իտալիայի իշխանություններն ամեն օր հայտնում են հարյուրավոր ապօրինի ներգաղթյալների երկիր հասնելու մասին: Առափնյա ծառայությունները երեկ տեղեկացրել են, որ վերջին 2 օրում ծովում փրկել են 2700 մարդու, որոնք Աֆրիկայից Եվրոպա են հասնել հին նավերով: Նշենք, որ ներգաղթյալներից ոմանք հրազենային վնասվածքներ են ունեցել, իսկ մեկը նույնիսկ մահացել է: Որոշ ներգաղթյալների խոսքով, Լիբիայի ափերի մոտ ոստիկանները նրանց ուղղությամբ կրակ են բացել: Այլ վարկածով, հրաձգությունը տեղի է ունեցել տարբեր նավերի ներգաղթյալների միջև:

Նմանատիպ նյութեր