Իտալիայի առափնյա ծառայությունը խորտակվող նավից 300 ապօրինի ներգաղթյալ է փրկել
Իտալիայի առափնյա ծառայության աշխատակիցները ապօրինի նեգաղթյալներով խորտակվող նավից 300 հոգի են փրկել: Այս մաիսն հայտնում է Reuters-ը:
Խորտակվող ռետինե նավից 300 հոգի դուրս են բերվել ափ, իսկ ևս 6 հոգի մահացել են: Նրանց դիերը նույնպես դուրս են բերվել ափ:
Ներգաղթյալները ռետինե նավով Իտալիա էին հասել Հյուսիսային Աֆրիկայից: Այդ ճանապարհը աշխարհում ամենավտանգավորներից մեկն է համարվում: Միայն 2015 թ.-ին այդ նույն ճանապարհին զոհվել է 2 հազար միգրանտ:
Նշենք, որ 2015 թ.-ին Եվրամիության տարածք է հասել 1 մլն փախստական: