Բաքվում ավտովթարից մահացել է Եվրոպական խաղերի կազմակերպիչներից մեկը
Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի, որի անունը չի հրապարակվում, մահացել է Բաքվի կենտրոնում՝ Հեյդար Ալիեւի անվան պողոտայում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով:
Հաղորդվում է, որ նա Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի բացման եւ փակման արարողությունների կազմակերպիչներից է:
Վթարի հանգամանքները պարզվում են: