Ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կազմակերպիչներից մեկը
Ձերբակալվել է ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի կազմակերպիչներից մեկը: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրը հայտնում է, որ վերջինիս հայտնաբերել են Մերձմոսկովյան Օդինցովոյի շրջանում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ ահաբեկչական պայթյունի կազմակերպիչներից մեկը ծնունդով Միջին Ասիայից է:
Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահապարտ ահաբեկիչի գործի դրած պայթուցիկ սարքից 15 մարդ էր զոհվել, կային տասնյակ վիրավորներ: