211652_close_icon
views-count946 դիտում article-date 10:11 26-06-2015

«Ռոսգոսստրախ»-ը ՌԴ պատկան մարմինների որոշմամբ որոշակի ժամանակով զրկված է եղել ԱՊՊԱ գործարքներ իրականացնելու լիցենզիայից. «Ժողովուրդ»

«Պարզվում է՝ այս տարվա մայիսին ռուսական «Ռոսգոսստրախ» ընկերությունը Ռուսաստանի Դաշնության պատկան մարմինների որոշմամբ որոշակի ժամանակով զրկված է եղել ԱՊՊԱ գործարքներ իրականացնելու լիցենզիայից: Պատճառն այն է եղել, որ ընկերությունը լուրջ խախտումներ է թույլ տվել և ոչ պատշաճ ծառայություն է մատուցել: Ինչպես հայտնի է՝ Հայաստանում գործում է այս ընկերության դուստր ընկերությունը՝ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ընկերությունը ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի և ՀՀ օրենսդրության հիման վրա: Առաջին հայացքից թվում է, թե ռուսական մայր ընկերության խախտումները պետք է, որ կապ չունենան Հայաստանում գործող դուստր ձեռնարկության հետ: Սակայն խախտումները հենց այնպես չեն եղել, այլ նպատակ են ունեցել ավելացնել ընկերության եկամուտները՝ ի վնաս հաճախորդների: Եթե մայր ընկերությունը նման գործելաոճ է կիրառում, ո՞րն է երաշխիքը, որ նրանց՝ Հայաստանում գործող դուստր ձեռնարկությունը նույն կերպ չի գործելու՝ խաբելով վարորդներին»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր