ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունը նախազգուշացրել է ռուսական իշխանություններին՝ միջուկային ուժերի ամրապնդման մասին խոսակցությունների հետ կապված:
«Նրանք, ովքեր մտածում են, թե կարող են վերահսկել հակամարտությունը՝ կիրառելով միջուկային զենք, բառացիորեն խաղ են անում կրակի հետ: Իրավիճակի սրումը սրացում է, սակայն միջուկային զենքի կիրառումը կդառնա վերջնական սրումն այդ իրավիճակի»,-հայտարարել է Պենտագոնի փոխղեկավար Ռոբերթ Վորքը:
Նրա խոսքով՝ Մոսկվային չի հաջողվի վախեցնել իր հարևաններին միջուկային հռետորաբանությամբ, իսկ նման արտահայտությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցներին միմիայն մերձեցնում են: