Հոսանքի սակագնով այժմ Հայաստանն առաջատարն է ԱՊՀ-ում. ՀԱ
«Մինչև 2013թ. էլեկտրաէներգիայի սակագներով Հայաստանը միջին դիրքում էր ինչպես ԱՊՀ, այնպես էլ հետխորհրդային երկրների շարքում,- գրել է «Հայոց Աշխարհ» օրաթերթը:- Սակայն վերջին երկու-երեք տարիներին այդ հարաբերակցությունը կտրուկ փոխվեց։
Հոսանքի սակագնով այժմ Հայաստանն առաջատարն է ԱՊՀ-ում։ Հետխորհրդային երկրներից մենք զիջում ենք Լատվիային և Լիտվային, որտեղ սակագներն ազատականացված են, ինչպես նաև Մոլդովային և Վրաստանին» (մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։