211652_close_icon
views-count1685 դիտում article-date 18:39 27-06-2015

Մոսկվայի կինոփառատոնի լավագույն ֆիլմ է ճանաչվել «Անհաջողակները»

Հունիսի 26-ին ավարտվել է Մոսկվայի 37-րդ միջազգային կինոփառատոնը, որը մեկնարկել էր մեկ շաբաթ առաջ` հունիսի 19-ին: Մոսկվայի կինոփառատոնի մրցութային ծրագրում ներառվել էր 12 ֆիլմ Ռուսաստանից, Իսպանիայից, Դանիայից, Ճապոնիայից, Լիբանանից, Բուլղարիայից, Ֆինլանդիայից, Սերբիայից և այլ երկրներից: Ինչպես տեղեկացնում է «vesti.ru»-ն,Միջազգային ժյուրին, որը գլխավորում էր «Յոթ տարի Տիբեթում» հանրահայտ ֆիլմի հեղինակ Ժան-Ժակ Աննոն, հայտարարել է հաղթողների անունները: Լավագույն ֆիլմ է ճանաչվել բուլղարացի Իվայլո Խրիստովի «Անհաջողակները» ֆիլմը: «Լավագույն ռեժիսորական աշխատանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Ֆրեդերիկե Ասպեկի անունը` «Ռոսիտա» ֆիլմի համար: Լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել Մեթյու Հեյնեմանի «Պատժարարների երկիրը» ֆիլմը:

Նմանատիպ նյութեր