1791 դիտում
16:57 29-06-2015
Քննարկվել են Երևանի և Գլենդելի միջև հետագա համագործակցության հետ կապված հարցեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կալիֆորնիայի Գլենդել քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանի հետ: Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է Արա Նաջարյանին` Գլենդելի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ, և մաղթել նրան հաջողություններ պատասխանատու աշխատանքում: Համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման հարցում իր մոտեցումներն ու առաջնահերթությունները` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև հատկանշել է այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ: Քաղաքապետը նաև հույս է հայտնել, որ հայազգի գործընկերն իր հերթին կնպաստի, որպեսզի Գլենդելի հետ ևս փոխգործակցությունը լինի արդյունավետ ու հաջողված:
«Վստահ եմ` Երևանը և Գլենդելը համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկար ունեն ինչպես քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում, այնպես էլ կառավարման հարցում փորձի փոխանակման առումով: Հաշվի առնելով նաև Գլենդելում հայ համայնքի ունեցած մեծ դերակատարումը` վստահ եմ, որ մենք կկարողանանք երկուստեք փոխշահավետ համագործակցություն հաստատել ու նոր թափ հաղորդել մեր հարաբերություններին»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար` Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանն իր հերթին, առանձնակի կարևորելով հայ համայնքի ակտիվ գործունեությունը, ընդգծել է, որ այն իր ուրույն և կարևոր դերակատարումն ունի Գլենդելի զարգացման հարցում: Արա Նաջարյանը նաև վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը՝ Երևանի և Գլենդելի միջև կապերի էլ ավելի սերտացման ու նոր ծրագրերի իրականացման համար:
«Իսկապես կա համագործակցության լայն դաշտ ու հատկապես պետք է նկատեմ, պարոն քաղաքապետ, որ Երևանն իրոք շոշափելի զարգացում է ապրել մի քանի տարվա ընթացքում: Իմ վերջին այցից հետո ուղղակի դարձել է անճանաչելի, ինչն ինձ շատ է ուրախացնում: Ու որպես քաղաքապետ` նաև գիտեմ, որ դա ամենօրյա աշխատանքի ու հետևողականության արդյունք է: Ուզում եմ նաև վստահեցնել, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ երկուստեք կապերի ամրապնդման ուղղությամբ»,- նշել է Արա Նաջարյանը:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար և պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների զարգացմանը:
Նմանատիպ նյութեր
2064 դիտում
17:13 20-09-2017
Երևանի քաղաքապետարանում քննարկվել են Երևանի և Տալլինի միջև համագործակցության հետ կապված հարցեր
1280 դիտում
20:40 07-10-2016
Քննարկվել են Երևանի և Մոսկվայի միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքի հետ կապված հարցեր
Այս բաժնից
898 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21238 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1180 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու