1071 դիտում
21:54 29-06-2015
Վարչապետն ընդունել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը և ՀՀ-ում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը:
Վարչապետը բարձր է գնահատել ԱՄՀ-ի դերը մեր երկրի տնտեսության զարգացման գործում և կարևորել երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ԱՄՀ-ի հետ փոխգործակցությունը դրականորեն է անդրադառնում Հայաստանի դրամավարկային քաղաքականության, բիզնես միջավայրի բարելավման և տնտեսության մի շարք ճյուղերում տարբեր ներդրումային ծրագրերի ներգրավմանն ուղղված աշխատանքների իրականացմանը:
Իր հերթին, Մասուդ Ահմեդն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային տնտեսական ներկայիս դժվար իրավիճակում ԱՄՀ-ն պատրաստ է իր օժանդակությունը ցուցաբարել ՀՀ կառավարությանը: Պարոն Ահմեդը կարևորել է ներդրումային տարբեր ծրագրերի խթանմանն ու ներգրավմանն ուղղված քայլերի իրականացումը և դրանց կյանքի կոչման համար հայտնել ԱՄՀ-ի աջակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանը, ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն
ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Նմանատիպ նյութեր
1032 դիտում
18:54 29-06-2015
Նախագահն ընդունել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչության տնօրեն Մասուդ Ահմեդին
1693 դիտում
18:23 20-08-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենին
718 դիտում
19:25 01-09-2023
Ֆինանսների նախարարը հանդիպել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի հետ
Այս բաժնից
775 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
616 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
724 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված