211652_close_icon
views-count718 դիտում article-date 19:25 01-09-2023

Ֆինանսների նախարարը հանդիպել է ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի հետ

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը:

Նախարար Հովհաննիսյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրել է տնտեսական ընթացիկ իրավիճակը և տենդենցները, մասնավորապես անդրադարձ է կատարվել նաև ԱՄՀ-ի հետ ընթացիկ ծրագրի ներքո իրականացվող միջոցառումներին՝ ընդգծելով, որ այդ միջոցառումները և դրանց ներքո սահմանված թիրախների ապահովումը մշտապես գտնվում են Կառավարության ուշադրության կենտրոնում:

Հանդիպման ընթացքում Ջիհադ Ազուրը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը նախաձեռնված բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու հարցում: Նա նաև հավելեց, որ ԱՄՀ-ի հետ ընթացիկ ծրագիրը բավականին հաջողված է՝ բարեփոխումների թիրախավորման տեսանկյունից և դրա իրականացման ընթացքն արդյունավետ է ընթանում:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ փոխգործակցությունը հետագայում ևս՝ համատեղ սահմանված թիրախներին և նպատակներին հասնելու նպատակադրմամբ:

Նմանատիպ նյութեր