211652_close_icon
views-count1637 դիտում article-date 19:59 30-06-2015

Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական կցորդը և նրա օգնականը ՀՀ ոստիկանությունում. տեսանյութ

Հունիսի 30–ին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Զաքարյանն ընդունեց Վրաստանում ԱՄՆ դեսպանության իրավական կցորդ Քեթի Քանինգին և կցորդի օգնական Մառլեն Բենսոնին: Ողջունելով հյուրերին՝ Արամ Զաքարյանը բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության և ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի միջև առկա համագործակցության մակարդակը և հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները կշարունակեն էլ ավելի զարգանալ ու ամրապնդվել: Իր հերթին Քեթի Քանինգը շնորհակալություն հայտնեց համագործակցության առաջարկին արագ արձագանքելու և բարի կամք դրսևորելու համար: Հանդիպման ընթացքում ներկայացվեց ԴՆԹ ազգային պահոցի ստեղծման գործընթացի ներկա վիճակը, այդ ուղղությամբ տարվող աշխատանքները: Առաջիկայում նախատեսվում է համապատասխան փորձագետների այցելություն Հայաստանի Հանրապետության ոստիկանություն՝ առավել մասնագիտացված քննարկումներ կազմակերպելու նպատակով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր