903 դիտում
11:00 01-07-2015
Ցուցարարների հետ անմիջական շփումը «քաղաքական» պայքարի տպավորություն չի թողնում. Առավոտ
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Քաղաքականությունը պայքար է իշխանության համար՝ նրանք, ովքեր այն ունեն, ուզում են պահպանել, նրանք, ովքեր չունեն, ուզում են նվաճել: Դրա մեջ ոչ մի վատ բան չկա, բայց, չգիտես ինչու, մեր քաղաքական գործիչները դրսևորում են անհասկանալի ամոթխածություն, սքողում են այդ ակնհայտ փաստը և կուրծք են ծեծում, թե իրենք պայքարում են ժողովրդի, արդարության և պայծառ ապագայի համար:
Հիմա չարչրկված հարցը, այս օրերի բողոքը քաղաքակա՞ն է, թե՝ ոչ: Եթե Բաղրաման պողոտայում հավաքվել են կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչները, նրանց համակիրները, և նրանց նպատակն է հասնել իշխանափոխության, ուրեմն բողոքը քաղաքական է: Եթե մարդիկ հավաքվել են զուտ այն նպատակով, որ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա, հասնեն «չեղարկման» [ինչպե՞ս, ո՞ւմ կողմից], ուրեմն բողոքը քաղաքական չէ: Ինչպե՞ս է, իրականում դժվարանում եմ ասել: Ցուցարարների հետ անմիջական շփումը «քաղաքականի» տպավորություն չի թողնում: Լրատվամիջոցներից, համացանցից, Ֆեյսբուքից կարելի է միշտ հակառակ եզրակացությունն անել»,–գրում է թերթի խմբագիրը։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1114 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1390 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2659 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ