211652_close_icon
views-count986 դիտում article-date 12:19 02-07-2015

Նավթը փոքր-ինչ թանկացել է

Նավթի համաշխարհային գները փոքր-ինչ բարձրացել են վերջին 10 շաբաթների ընթացքում գրանցված ամենացածր ցուցանիշներից հետո: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները: Այսօր առավոտյան Մոսկվայի ժամանակով ժամը 07:16-ին Brent էտալոն նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.35%-ով՝ մինչև ,23՝ 1 բարելի դիմաց: WTI-ը՝ 0,07%-ով՝ մինչև ,00՝ 1 բարելի դիմաց: Նավթի գնանկումը կապված էր նաև ԱՄՆ Էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվական վարչությունից ստացված տվյալների հետ, համաձայն որոնց ԱՄՆ-ի կոմերցիոն նավթի պաշարները վերջին շաբաթում անսպասելիորեն ավելացել էին 2,4 մլն բարելով՝ ընդհուպ մինչև 465,4 մլն բարել: Իսկ վերլուծաբանները ակնկալում էին հակառակը՝ 2 մլն բարելով կրճատում:

Նմանատիպ նյութեր